Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միայն այս տեսանյութում 8 մեքենա տրաքացրել են անվադողերը Մ. Մանուկյան
Երբ որ քաղաքում «անտերություն» է տիրում ապա պատկերը սա է։ Գրում է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ։
Դիմելով Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյանին՝ նա գրում է.
«Տի՛կ, ապեր կարո՞ղ է այս ճանապարհը քանդողը Ձեր ՔՊ-ականներից է կամ Ձեր հետ «սիլի բիլի» լինողներից է . . . Լավ Ձեր ավտոբուսի միջի տուգանողների գործի անունը մենակ մարդկանց տուգանե՞լն է թե նաև սրանք արձանգրելն ու չթողնելն է, եթե իհարկե հերթական Ձեր հետ աֆիլացվողներից չեն . . .
Նիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է , որ կարող են Երևանի կենտրոնական փողոցներն ով ուզի քանդի ու քաղաքացիները հայտնվեն այս վիճակի մեջ . . .
Երևանի քաղաքապետարան-ի տղերքը զբաղված են «հարսանիքի» նախապատրաստական գործերով . . .
Հ Գ միայն այս տեսանյություն 8 մեքենա տրաքացրել են անվադողերը»։