Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Panorama.am-ին ՆԳ նախարարությունից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։
Panorama.am-ի ունեցած տեղեկություններով, երեխային ծեծելու միջոցով փորձել է սպանել խորթ մայրը։