«Ուրախ ավտոբուսում» կոկորդիլոսագետ կա՝ թող գնան նայեն. Սեյրան Օհանյանի կինը՝ 50․000 դոլարանոց պայուսակի մասին
Իրավունք
18:27 16/03/2026
Հայաստան

«Ուրախ ավտոբուսում» կոկորդիլոսագետ կա՝ թող գնան նայեն. Սեյրան Օհանյանի կինը՝ 50․000 դոլարանոց պայուսակի մասին

«Նախաքննական մարմնին հղում արեք, թող ցույց տա այն փաստերը, որով ապացուցվում են, որ տվյալ գույքը պատկանել է Սեյրան Օհանյանին, հիմա՝ Ռուզաննա Խաչատրյանին»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը անցնում է քրեական գործով։

Խաչատրյանը պնդեց՝ թող ցույց տան այն փաստը, որով քննիչը տվյալ գործն ուղարկել է դատարան:

«Եթե ձեզ կտան այդ փաստաթուղթը, ես էլ կիմանամ՝ ինչի մասին է խոսքը»,- հավելեց Խաչատրյանը:

Անդրադառնալով 50.000 դոլարանոց «Հերմես» պայուսակ կրելուն ուղղված քննադատություններին՝ նա պարզաբանեց, որ իր բոլոր պայուսակները, զգեստների մեծ մասը ձեռք է բերվել Երևանից.

«Բոլորն ասում են՝ կոկորդիլոսի կաշվից է: Ինչքան գիտեմ՝ «ուրախ ավտոբուսում» կա կոկորդիլոսի մասնագետ: Կոկորդիլոսագետներով կարող են հավաքվել՝ Մաշտոցի պողոտայի սկզբից մինչև Մատենադարանի վերջն այդպիսի պայուսակներ գոյություն ունեն: Նման է «Հերմեսին», բայց վրան «Հերմես» էլ գրած չէ, ձեւով նման է, ֆինանսական, գեղարվեստական, անտիկ որեւէ նշանակություն չունի»։

Հիշեցնենք, որ դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքեր էին դիտվել նաև նրա կնոջ՝ Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի անվամբ գրանցված՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը:Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուրախ ավտոբուսում» կոկորդիլոսագետ կա՝ թող գնան նայեն. Սեյրան Օհանյանի կինը՝ 50․000 դոլարանոց պայուսակի մասին