Շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա. Տիգրան Ավինյան
Քաղաքական
10:55 16/03/2026
Հայաստան

Շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա. Տիգրան Ավինյան

«Շատ, գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել»,- երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ «Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի» տնօրեն Հարություն Առաքելյանը զեկուցեց 2025 թ գործունեության արդյունքները։

«Բայց, պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա, երեքն են նրանք արդեն»,-հայտարարեց Ավինյանը։

Առաքելյանը հայտնեց, որ ՀՈԱԿ-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող կենդանի, որից 2340 շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ։

Տնօրենը նշեց, որ նախկինում ստերջացված 671 կենդանի նույնպես պատվաստվել են կատաղության դեմ։

«766 կենդանի էլ քնեցվել են կամ անկել»,-հայտնեց Առաքելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա. Տիգրան Ավինյան