Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննադատելով իշխանությանը՝ «Ժառանգության» առաջնորդի Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասել է. «...Եթե այսպես շարունակվի, թե՛ թանգարան կփակվի, թե՛ Մատենադարան, Փառքի անկյունները դպրոցներում՝ իրենց հերթին, դասագրքեր.... Ինչ որ գտնվում է իրենց քարոզչական, հատվածական փոքրիկ կրծքանշանից դուրս՝ գաղափար, միտք, քաղաքակրթություն, իրավունք, ժառանգություն, պիտի իսպառ բացակայի: Եվ այս շրջանը, որ մենք ապրում ենք՝ լինի ընտրական, թե ոչ ընտրական, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու ինքնության, ինքնիշխանության, պետականության ապագայի, մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման, ստորացման միջև»:
Խոսելով սպասվելիք ընտրությունների մասին՝ կուսակցության հիմնադիրը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Բայց այն, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, աներկբա է: Ըստ նրա՝ չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով: