Հայտնի են «Օսկար»-ի լավագույնները
Մշակույթ
08:36 16/03/2026
Աշխարհ

Հայտնի են «Օսկար»-ի լավագույնները

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը։

 «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնն իր «Մարտը մարտի հետևից» ֆիլմով։

«Լավագույն դերասան» է ճանաչվել Մայքլ Բի Ջորդանը «Մեղավորները» ֆիլմի համար։

«Լավագույն դերասանուհի» է  ճանաչվել Ջեսսի Բաքլին «Հեմնեթ» ֆիլմի համար։

«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» է  ճանաչվել «Մարտը մարտի հետևից» ֆիլմը։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմի Մեդիգան «Զենքեր» ֆիլմի համար։ 

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Շոն Փեն «Մարտը մարտի հետևից» ֆիլմում մարմնավորած դերի համար 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «K-pop դև որսորդներ» ֆիլմը,  «Լավագույն միջազգային ֆիլմ» է ճանաչվել նորվեգական «Զգացմունքային արժեք» ֆիլմը,  իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը։

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի են «Օսկար»-ի լավագույնները