Հայաստանյան ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ
Հասարակություն
09:02 16/03/2026

Հայաստանյան ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ

Մարտի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղոդմամբ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանյան ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ