Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Իրավունք
18:09 16/03/2026
Հայաստան

Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերության կողմից չի վճարվել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ընկերության կողմից ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է