Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայրենապաշտության, աստվածասիրության լավագույն օրինակն արժեքահեն, սիրո վրա խարսխված ընտանիքի ստեղծումն է. Հայր Զաքարիա
«Ամուսնացի՛ր, դուրդ չի գա, բաժանվի՛ր։ Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի, անպատասխատու, անլուրջ մոտեցում է ընտանիք հասկացությանը։
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ամուսնացող զույգերի 3-ից 1-ն ամուսնալուծվում է տարբեր պատճառներով։
«Եկեղեցին ընտանիքն ընկալում է որպես փոքր եկեղեցի, ուր թագավորում են սերը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը։
Ընտանիքն այնքան կարևոր է, որ եկեղեցում սուրբ պսակը խորհուրդ է, երբ երկու տարբեր մարդիկ Աստծո օրհությամբ մեկ մարմին են դառնում։ Հայրենապաշտության, աստվածասիրության լավագույն օրինակն արժեքահեն, սիրո վրա խարսխված ընտանիքի ստեղծումն է։
Եթե ուզում եք երջանիկ լինել՝ ստեղծեք ձեր ուրույն դրախտը՝ ամուր ընտանիքը»։