«Հրապարակ». Ինչ է ասել Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներին
Օրվա մամուլ
08:25 17/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչ է ասել Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության և ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի՞ արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս փակվելու է, և նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։

Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե՝ գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու և չի խանգարելու։ Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել, ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչ է ասել Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներին