«Հրապարակ». Արևմտամետներն ընտրություններին չե՞ն մասնակցեն մեկ միասնական բլոկով. Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում
Օրվա մամուլ
08:33 17/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Արևմտամետներն ընտրություններին չե՞ն մասնակցեն մեկ միասնական բլոկով. Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը, որոշ տեղեկություններով, մեծ ջանքեր է գործադրում, որ արևմտամետներն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բլոկով, հատկապես շահագրգիռ են Արամ Սարգսյանի և Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաև մյուսները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։

Այդ պարագայում, կարծում են, որ անցողիկ շեմը կհաղթահարեն, և ՔՊ-ն էլ ապահովագրված կլինի հետընտրական կոալիցիայի հարցում, սակայն մինչ այս պահը Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում։ Նա վստահ է, որ միայնակ էլ կհաղթահարի անցողիկ 4 տոկոսը, և դեմ է միավորմանը։

Դեր չեն խաղում նաև այն խոստումները, որ դաշինքով մասնակցության դեպքում Արևմուտքը մեծ ֆինանսական աջակցություն կցուցաբերի։ Մեր աղբյուրն ասում է, որ Զավենիչը չի ուզում դափնիները ոչ մեկի հետ կիսել։ Ըստ ամենայնի, Արման Բաբաջանյանի շուրջը կհամախմբեն քաղհասարակության որոշ ներկայացուցիչների և կփորձեն լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արևմտամետներն ընտրություններին չե՞ն մասնակցեն մեկ միասնական բլոկով. Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում