Մակրոնը կոչ է արել չընդլայնել ԵՄ գործողությունը Կարմիր ծովում
Քաղաքական
19:39 17/03/2026
Աշխարհ

Մակրոնը կոչ է արել չընդլայնել ԵՄ գործողությունը Կարմիր ծովում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց չընդլայնել «Ասպիդես» ռազմական առաքելության մանդատը, որը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ապահովում է Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունը։

«Մենք հանձնառու ենք Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեմ նեղուցում ծովային անվտանգության և նավարկության ազատության ապահովմանը, և այս գործողությունը պետք է շարունակվի։ Այն մնում է արդիական և պետք է մնա այս խիստ շրջանակներում։ Սա է այն, ինչ մենք անվանում ենք «Ասպիդես» գործողություն՝ հունական հրամանատարության ներքո։ Այս շրջանակը չպետք է տարածվի այլ գործողությունների վրա», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  ասել է Ֆրանսիայի առաջնորդը հանրապետության Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ, որը նվիրված էր Իրանի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնը կոչ է արել չընդլայնել ԵՄ գործողությունը Կարմիր ծովում