Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հակամարտությունը ՀՀ-ի վրա կարող է ունենալ 1.2-1.7 % գնաճի էֆեկտ. Մարտին Գալստյան
«Մերձավոր արևելքում հակամարտության սրման դեպքում ՀՀ-ի վրա այն կարող է ունենալ 1.2-1.7 % գնաճի էֆեկտ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ դրան կարող է նպաստել նավթի գնի աճը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործումը և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների փոխարինումը՝ ճշտելով, որ դրանք ռիսկեր են և տեղի ունենալու դեպում նոր կբերեն վերոնշյալ գնաճին։
«Մերձավոր Արևելքում հակամարտությունը մեծացնում է ստաֆիլացիոն, տնտեսության դանդաղման ռիսկերը և ներուժային պոտենցիալում՝ գնաճի առումով»,-ասաց ԿԲ նախագահը՝ նկատելով, որ համաշխարհային տնտեսական ակտիվության անկումն անդառնալիորեն ազդելու է Հայաստանի վրա։
Ներկայացնելով իրանյան հակամարտության հոգեբանական ազդեցությունը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստան այցելել ցանկացողները, տեսնելով մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները, կարող են չայցելել։
Նա նշեց, որ խոչընդոտներ կլինեն Հայաստանից արտահանումների և ԱՄԷ-ի հաբից լոգիստիկ ուղիներով բեռնափոխադրման առումով։
«Իրանի շուրջ զարգացումները, նկարագրում են սիրիական սցենարը, եթե այդպես լինի ապա այն շատ վատ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա, բայց այս պահին դրա մատերալիզացիան չկա»,- ասաց Գալստյանը և նշեց, որ նման ռիսկեր առաջանալու դեպքում միջոցներ կձեռնարկեն դրանց բացասական ազդեցությունը թուլացնելու համար։