ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի. Փաշինյան
Տնտեսություն
14:57 17/03/2026
Հայաստան

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության ոչ մի, բացարձակապես՝ ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և համայնքային բյուջեն»,-այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նա մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Նա նշել է՝ բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում:

«Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի: Սա, ընդ որում, ճշգրիտ բանաձև է. եթե քաղաքացին վճարում է 1 դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ, եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ, եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի. Փաշինյան