Մանրամասներ՝ «Մայլեռ Մաունթին ռեզորթ»-ի ողբերգական դեպքից. փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ գտել են ՌԴ քաղաքացու մարմինը
Իրավունք
17:38 17/03/2026
Հայաստան

Մանրամասներ՝ «Մայլեռ Մաունթին ռեզորթ»-ի ողբերգական դեպքից. փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ գտել են ՌԴ քաղաքացու մարմինը

ՆԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։  Shamshyan.com-ի հաղորդմամբ,  մարտի 16-ին ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, և նշված վայրում տեղի է ունեցել նաև ձնահոսք ու հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։ Փրկարարները ցրտի պայմաններում որոնողական աշխատանքներ են իրականացրել Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձյունապատ տարածքում։

Որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանրամասներ՝ «Մայլեռ Մաունթին ռեզորթ»-ի ողբերգական դեպքից. փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ գտել են ՌԴ քաղաքացու մարմինը