Երբ է Հայաստանն արձագանքելու Իրանի՝ օգնության խնդրանքին. Պարզաբանում՝ Անահիտ Ավանեսյանից
Քաղաքական
15:00 18/03/2026
Տարածաշրջան

Երբ է Հայաստանն արձագանքելու Իրանի՝ օգնության խնդրանքին. Պարզաբանում՝ Անահիտ Ավանեսյանից

«Գիտեք, ԱԺ հանձնաժողովի քննարկման էի և տեղյակ չեմ, չեմ կարող ասել, թե այս պահի դրությամբ ուր ենք հասել»,- ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ձգձգվում Իրանից դեղորայքով օգնելու դիմումի քննարկումը և մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը, այն դեպքում երբ հարևան երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը,  ՌԴ-ն նման քայլ արել են։

Նախարարը վստահություն հայտնեց, որ կառավարությունը կամ ԱԳՆ-ն  հանդես կգա հայտարարությամբ։

«Վստահ եղեք, որ սահմանված ձևով և ընթացքով կառավարությունն արձագանքում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է համարում»,-հայտարարեց Ավանեսյանը։

Նա հերքեց Առողջապահության նախարարությունը մեկ այլ նախարարության հետ միավորման մասին լուրերը։

«Լո՞ւրջ, ես նման քննարկման մասին տեղյակ չեմ։ Շաբաթը մեկ մի քանի օրաթերթ թողարկում են: Ընդհանուր թիվ ունեն, որ պետք է թողարկեն ու ամեն շաբաթ պարբերականությամբ գրում են»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ է Հայաստանն արձագանքելու Իրանի՝ օգնության խնդրանքին. Պարզաբանում՝ Անահիտ Ավանեսյանից