Անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջացնելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդին հայտնաբերեցին Երևանում
Իրավունք
17:36 18/03/2026
Հայաստան

Անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջացնելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդին հայտնաբերեցին Երևանում

ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները մարտի 17-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Քանաքեռի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Երևան քաղաքի Ծարավ աղբյուրի փողոցում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել էր երկու կամ ավելի մարդու մահ. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Մարտի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 34-ամյա մի երիտասարդ: Նա 2025 թ․ հունիսի 5-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջացնելու մեղադրանքով հետախուզվող երիտասարդին հայտնաբերեցին Երևանում