«Ժողովուրդ». Քարոզարշավի հիմնական «դեմքը» շարունակում է մնալ Փաշինյանը, իսկ մնացածը ուսապարկի կարգավիճակ են հիշեցնում
Օրվա մամուլ
08:26 18/03/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Քարոզարշավի հիմնական «դեմքը» շարունակում է մնալ Փաշինյանը, իսկ մնացածը ուսապարկի կարգավիճակ են հիշեցնում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ձևաչափը և թիմային ներկայության առանձնահատկությունները։

Հատկանշական է, որ այսպես կոչված «ուրախ ավտոբուսում» վարչապետը հաճախ երևում է երկրի երկրորդ դեմքի՝ Ալեն Սիմոնյանի հետ միասին։ Ուղիղ եթերներում նրանք միասին ավտոբուսի մեջ փորձարկում են տարբեր երկարավուն ուտեստներ․ եգիպտացորեն, պերաշկի, ընկույզի շարոց, թթու և ալյուի լավաշե բրթուջներ և այլն։

Բայց քարոզարշավի բուն գործողությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի շուրջը և տեսադաշտում չի երևում։ «Ժողովուրդ» օրաթերթը կադրերում արձանագրել է, որ քաղաքացիների հետ զրույցներում Նիկոլ Փաշինյանը պտտվում է, ինչ-որ հարցեր է տալիս իր սիրելի մի քանի նախարարներին միայն՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Նրանց հետ միասին է վարչապետը տանում քարոզարշավի հիմնական բովանդակային հատվածը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ թիմակիցներ, կադրերից թողած տպավորությամբ, ապահովում են հավաքների մարդաշատությունը։

Այսպիսով, քարոզարշավի հիմնական «դեմքը» շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը՝ իր գլխարկով և կրծքանշանով, իսկ մյուս անդամները՝ Վահագն Ալեքսանյանի ձևակերպմամբ, ուսապարկի կարգավիճակ են հիշեցնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Քարոզարշավի հիմնական «դեմքը» շարունակում է մնալ Փաշինյանը, իսկ մնացածը ուսապարկի կարգավիճակ են հիշեցնում