Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի հարավում տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ օբյեկտներ
Իրանի նավթի նախարարությունը հայտնել է երկրի հարավային մասում էներգետիկ ոլորտի վրա հարձակման հետևանքով մի քանի օբյեկտների վնասման մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
«Թշնամու հարձակումների հետևանքով վնասվել են Պարսի հատուկ էներգետիկ գոտու մի քանի օբյեկտներ։ Մինչ օրս զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, և աշխատանքներ են տարվում հարձակումից հետո բռնկված հրդեհը մարելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցներն ու իշխանությունները հայտնել էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հարավում գտնվող նավթագազային օբյեկտների, մասնավորապես՝ Հարավային Պարս հանքավայրի և Ասալույե արդյունաբերական գոտու, որը մշակում է հանքավայրի ռեսուրսները, վրա հարձակման մասին։