ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունը կամ դաշինքը պետք է գումարեն համագումար
Քաղաքական
18:33 18/03/2026
Հայաստան

ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունը կամ դաշինքը պետք է գումարեն համագումար

ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունը/դաշինքը պետք է գումարեն համագումար, և համագումարը պետք է հաստատի ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեսանյութում մանրամասնում է․

« Ընտրական օրենսդրությունը պահանջում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքներում ընդգրկված կուսակցությունները պետք է գումարեն համագումար, և համագումարը պետք է հաստատի ընտրական ցուցակի առաջի 30 թեկնածուի անուն-ազգանունները և նրանց հերթական համարները։ Ընդ որում,եթե կուսակցությունը  առանձին է առաջադրվում՝ պետք է իր ընտրական ցուցակի թեկնածուների առաջին 30 անվանումները և հերթականությունը սահմանի, իսկ դաշինքում ընդգրկված կուսակցությունները պետք է դաշինքի ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների տվյալները և և հերթականությունը սահմանի»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունը կամ դաշինքը պետք է գումարեն համագումար