Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագրի շնորհիվ Հայաստանի ԶՈւ-ն կլինի ավելի ուժեղ. Միջազգային փորձագետ՝ Իսրայելից
Քաղաքական
14:41 18/03/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագրի շնորհիվ Հայաստանի ԶՈւ-ն կլինի ավելի ուժեղ. Միջազգային փորձագետ՝ Իսրայելից

«Ես հանդիպել եմ այս ուժեղ թիմին մեկ ամիս առաջ և տեսնելով այն ուժը, հավակնությունները, որոնք կան, ծրագիրը, որ ներկայացնում է թիմը, միանգամից հասկացա, որ կարող եմ նրանց միանալ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին ունեցած ելույթում ասաց Իսրայելից օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը։

Նա նշեց, որ այսօր մարտահրավերները բազում են, բարդ, անընդհատ փոփոխվող իրավիճակ է, տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է, այդ ամենը պետք է հաշվի առնել ու միջոցներ ձեռնարկել դիմակայելու այդ ամենին։ 

«Մենք կդիմակայենք այդ մարտահրավերներին, կպատասխանենք այն նորարարությամբ, որ կատարելու ենք, այն աշխատանքով, որ տանելու ենք, այն լուծումներով, որոնք ներկայացվում են և կկարողանանք հավուր պատշաճ դիմակայել այդ մարտահրավերներին»,- ասաց Զվիկա Խայմովիչը։

Ըստ նրա, ազգային անվտանգության ծրագիրն իրենց կողմնացույցն է, որով առաջնորդվելու են. «Սա պարզապես փաստաթղթերի մի կույտ չէ, այլ իրական կողմնացույց, որով առաջնորդվելու ենք մեր որոշումներում, մեր գործողություններում՝ այնպես անելով, որ Հայաստանի Զինված ուժերը լինեն ավելի ուժեղ»։

Զվիկա Խայմովիչի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագրի շնորհիվ Հայաստանի ԶՈւ-ն կլինի ավելի ուժեղ. Միջազգային փորձագետ՝ Իսրայելից