«Հրապարակ». ՊՆ-ն ղեկավարում են պատմության դասատուն, ֆինանսիստներն ու ոստիկանը
Օրվա մամուլ
08:28 18/03/2026
Հայաստան

«Հրապարակ». ՊՆ-ն ղեկավարում են պատմության դասատուն, ֆինանսիստներն ու ոստիկանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ և ոստիկան։ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նույնպես կրթությամբ ու աշխատանքային փորձով կապ չունի պաշտպանական ոլորտի հետ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-2014 թթ. պաշտոնավարել  է որպես «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, 2013-2017 թթ.՝ «ԱրթԷլա» իրավաբանական գրասենյակի տնօրեն, 2014-2016 թթ.՝ «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր տնօրեն, 2017-2019 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման (ենթակառուցվածքների) նախարարության իրավաբանական բաժնի պետ։

2021թ. դեկտեմբերի 8-ից որպես ՊՆ գլխավոր քարտուղար պաշտոնավարող, անկուսակցական Համլետ Բատիկյանը, սակայն, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։ Նա ՔՊ-ի ընտրացուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 172-րդ տեղը՝ ստանալով ընդամենը 79 քվե»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՊՆ-ն ղեկավարում են պատմության դասատուն, ֆինանսիստներն ու ոստիկանը