33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ
Իրավունք
17:50 18/03/2026
Հայաստան

33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, չունենալով համապատասխան լիցենզավորում և փաստաթղթեր, զբաղվում է կահույքի և դռների արտադրությամբ ու վաճառքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են Արշալույս գյուղ: Պարզվել է, որ նշված հասցեում գործում է կահույքի արտադրամաս՝ կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով ու կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ