Մասկատում Միրզոյանի ՀՀ դեսպանների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Քաղաքական
22:10 19/03/2026
Տարածաշրջան

Մասկատում Միրզոյանի ՀՀ դեսպանների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր  Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:

«Մասնակցում են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ:

Քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։

ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:

Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ, որոնց կանդրադառնանք լրացուցիչ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասկատում Միրզոյանի ՀՀ դեսպանների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը