Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոնց որ երաժշտությունն ուզում ես թարգես, գողական գնաս, «արա»-ով մի՛ խոսա․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
«Անգամ, եթե գործերդ լավ չի գնում ու տեսնում ես, որ ընտրություններում պարտվում ես պետք է քեզ պահել հավասարակշիռ և մարդկանց հետ հարգալից»,- այս մասին իր էջում հրապարակած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Այսօր Հայաստանի վարչապետը փողոցային ձևով, փողոցային բառապաշարով հարցնում էր, թե ո՞րն է մեր ուժը։ Մեր ուժը՝ մեր ծրագրերն են, կամքը՝ այդ ծրագրեր իրականացնելու։ Մեր ուժը՝ բանակի վերափոխումն է՝ 10 000 նոր անօդաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել, հայկական հակաօդային պաշտպանության վերաստեղծումն է, որը կօգնի Հայաստանի օդը, վերջապես, ապահով պահել, ոչ թե մի հատ անօդաչու մինչև Աբովյան գա։ Դա է մեր ուժը ու մեր կամքը։ Իսկ ո՞րն է քո ուժը։
Վերջերս ոնց որ բնավորություն է սարքել՝ Հայաստանի քաղաքացիների հետ «արա»-ով խոսելը, այցելությունների ժամանակ էլ եմ տեսնում։ «Արա»-ով մի՛ խոսա, ոնց որ երաժշտությունն ուզում ես թարգես, գողական գնաս։ Մի՛ գնա, այլ զբաղվի երկրի վարչապետին հարիր գործերով։ Եթե «արա»-ով խոսացող էիր, մինչև վարչապետ լինելը խոսեիր և կտեսնենք՝ ինչ կլինի։ Չնայած լսել եմ, որ մի անգամ խոսել ես,հետևանքների մասին էլ եմ լսել»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։