Էլ չեմ ասում, որ պաշտոնյային բլոտը հաղթելուց հետո, հաջորդ օրը սպեցնազը կմտներ, կասեր՝ ձե՞ռ ես առել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:06 19/03/2026
Հայաստան

Էլ չեմ ասում, որ պաշտոնյային բլոտը հաղթելուց հետո, հաջորդ օրը սպեցնազը կմտներ, կասեր՝ ձե՞ռ ես առել. Նիկոլ Փաշինյան

«2018 թ.-ին ավելացված արժեքի հարկի գծով 60 մլրդ պետությունը պարտք ուներ»,- կառավարության նիսիտում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե իշխանության գալուց հետո միանգամից սկսել է այդ պարտքը փակել և նման երևույթ այսօր չկա, բայց նախկինում տնտեսվարողները վախենում էին այդ պարտքերի մասին խոսել։

«Հլը մեկը համարձակվեր , մտքով անցներ, որ էդ հին պարտքրեը պետք է վերադարձվեր, այ հարկային տեռորն այդ ժամանակ կտենանեին»,- ասաց Փաշինյանը և հավելեց.

«Էլ չեմ ասում, որ պաշտոնյային բլոտը հաղթելուց հետո ինչ էր տեղի ունեում, հաջորդ օրը սպեցնազը կմտներ՝ դու ի՞նչ դուխ ունես, որ ՊԵԿ նախագահին կամ ֆինանսների նախարաին բլոտ կրես, ձե՞ռ ես առել, ընդհանրապես»

 Նա հայտարարեց, թե այլևս ոչ մեկը չի հիշում որ նման բան է եղել, իսկ ավելացված արժեքի հարկը ինքնաշխատ եղանակով է վերադարձվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էլ չեմ ասում, որ պաշտոնյային բլոտը հաղթելուց հետո, հաջորդ օրը սպեցնազը կմտներ, կասեր՝ ձե՞ռ ես առել. Նիկոլ Փաշինյան