Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ»,-գրել է նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա ընդգծել է.
«Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի(«Պատերազմ չի' լինելու, լինելու է խաղաղություն»)
Հետևություն
Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։
Նիկոլ Փաշինյանի չնտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»։