Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը, մեկ այլ օր՝ այլ իրավիճակ՝ տպավորություն կլինի, որ ամեն օր սպանություն է. ՆԳ նախարար
«ՀՀ-ն Սիցիլիա չէ, ես նշեցի, որ 3.2 % հանցավորության անկում ունենք և սա միայն ու միայն իրավապահ մարմինների ջանքերի արդյունք է»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նաախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով.
«Ես շեշետեցի, որ մեր հանրապետությունում ամեն օր սպանություն չկա, 50 սպանության դեպք ունենք»․
Նա բերեց ժամանակագրությունը, որ մինչև 2018 թ.-ն միջինում տարեկան ունեցել են 52 սպանության դեպք, իսկ դրանից հետո միջինում 50 դեպք։
Արձագանքելով լրագորի դիտարկմանը, որ պարբերաբար՝ ամիսը մեկ անգամ ահասարսուռ դեպքերի ենք ականատես լինում՝ նախարարը հարցրեց, թե լրագրողը ենթադրում է, որ Հայաստանում ընդհանարպես հանցագործություններ չպետք է լինեն։
«Ինչ-որ մի երկիր կա՞, որը սպանությունից ապահովագրված է»- հարցրեց ՆԳ նախարարը՝ հորդորելով լինել օբյեկտիվ և տեսնել, որ այլ երկրում դպրոցներում խանութներում ահաբեկչություններ են լինում, զանգվածային սպանության իրավիճակներ կան, իսկ ՀՀ-ն նմանատիպ իրավիճակներից զերծ է և որևէ մեկը չի կարող հակառկը պնդել։
«Եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել՝ վերհիշեցնել 2017թ, 2018 թ տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը լուսաբանվի, մի օր այլ իրավիճակ, մի օր՝ մեկ այլ իրավիճակ, տպավորություն կարող է ձևավորվել, որ ամեն օր այդպես է »,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։