Հրազդանի երաժշտական դպրոցի գողությունը բացահայտվեց
Իրավունք
18:00 20/03/2026
Հայաստան

Հրազդանի երաժշտական դպրոցի գողությունը բացահայտվեց

Մարտի 7-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը տեխնիկական միջոց գործադրելով բացել են Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատուհանն ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական չորս տաքացուցիչ և այլ պարագաներ։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է 57-ամյա մի տղամարդ։

Մարտի 9-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրազդանի երաժշտական դպրոցի գողությունը բացահայտվեց