Հայաստանը վերածվելու է տարածաշրջանում խաղաղության օազիսի՝ ուժեղ առաջնորդության դեպքում. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
21:56 20/03/2026
Հայաստան

Հայաստանը վերածվելու է տարածաշրջանում խաղաղության օազիսի՝ ուժեղ առաջնորդության դեպքում. Նարեկ Կարապետյան

«Փաշինյանը նորից խաղաղություն է առաջարկում մեզ, բայց նա բերել է երեք պատերազմ»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը և շարունակեց. «Փաշինյանը նորից խաղաղություն է խոստանում մեզ։ Նա մեզ խաղաղություն է խոստացել 2018 թվականին՝ բերել է արցախյան պատերազմը։ Նա խաղաղություն է խոստացել մեզ 2021 թվականի ընտրությունների ժամանակ և բերել է Ջերմուկի պատերազմը և Արցախի հայաթափումը։

 Այսօր նորից, նոր հանդգնությամբ, նա մեզ խոստանում է խաղաղություն։ Իսկ ի՞նչ խաղաղություն է խոստանում նա։ Ասում է՝ եկեք պայմանավորվենք Ադրբեջանի հետ առանց երաշխավորների, եկեք պայմանավորվենք Հեյդար Ալիևի որդում՝ Իլհամ Ալիևի հետ՝ առանց երաշխավորների։

 Արդյոք ռիսկ չկա, որ Իլհամ Ալիևը, ով բազմաթիվ անգամներ խախտել է պայմանավորվածությունները, խախտել է հրադադարը, ապագայում այդպիսի նկրտում չի ունենա։ Այդ ժամանակ ո՞վ է լինելու մեր և նրանց մեջ միջնորդը։

 Փաշինյանի իշխանության սկզբում Ադրբեջանի և Հայաստանի զենքերի միջև հարաբերակցությունը 2.5 անգամ էր։ Ադրբեջանը 2.5 անգամ ավելի շատ զենք ուներ, իսկ այսօր ադրբեջանը 8 անգամ ավելի շատ զենք ունի։

 Մենք կորցրել ենք Արցախյան ամբողջ զինանոցը, մեր զենքերի նշանակալի մասը և մեր գնումները շատ քիչ են լրացնում մեր պաշտպանությունը։

 Ես սա չեմ ասում, որ մարդիկ մտածեն, թե բանական է լինելու մեր անվտանգության հիմնական գործիքակազմը։ Հիմնական գործիքակազմը լինելու է մեր առաջին անվտանգային խոստումը՝ ուժեղ դիվանագիտությունը։

Ինչ է տալու մեզ ուժեղ դիվանագիտությունը։ Ի տարբերություն Փաշինյանի թույլ խաղաղության, որտեղ մենք բոլորս Հեյդար Ալիևի որդու հույսին ենք լինելու, նրա նկրտումների սահմանափակման հույսին ենք լինելու, մեր առաջարկն է երաշխիքներով խաղաղություն։

ԹՐԻՓՓ-ի շրջանակներում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, մենք բովանդակային առումեվ չենք վիճարկելու, այս պայմանագիրն ունի պոտենցիալ՝ բերելու խաղաղություն և մենք այդ մասին հայտնել ենք մեր արևմտյան գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Ի՞նչ ենք մենք լավարկելու՝ բովանդակությունից դուրս միայն երաշխավորների ինստիտուտը։ Երաշխավորները պետք է լինեն մեկից ավելի։

 Կա մտավախություն, որ մի երաշխավորը կբերի այն խնդրին, ինչը մենք ունենցանք 2023 թվականին։ Այդ իսկ պատճառով՝ մեկից ավել երաշխավորները կլուծեն Հայաստանի համար երկարաժամկետ անվտանգային հարցերը։ Իսկ այդպիսի երաշխավորներ կան, տարածաշրջանում՝ 1, 2, 3 երաշխավորի հնարավորություն կա, քանի որ տարածաշրջանը հայտնվել է Արևելք-Արևմուտք առևտրային ուղու կիզակետում, որպես ամենախաղաղ պոտենցիալ ուղի։ Այդ խաղաղ առևտուրը երաշխավորելու համար, մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք մեկից ավել երաշխավոր՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ֆորմատի շրջանակներում։

Հայաստանը վերածվելու է տարածաշրջանում խաղաղության օազիսի՝ ուժեղ առաջնորդության դեպքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը վերածվելու է տարածաշրջանում խաղաղության օազիսի՝ ուժեղ առաջնորդության դեպքում. Նարեկ Կարապետյան