Դուրս եկեք նիստերի դահլիճից. Բախում լրագրողների հետ ԱԺ-ում
Քաղաքական
12:13 20/03/2026
Հայաստան

Դուրս եկեք նիստերի դահլիճից. Բախում լրագրողների հետ ԱԺ-ում

«Դուրս եկեք նիստերի դահլիճից»,- լրագրողին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով լրագրող Փայլակ Ֆահրադյանին։

 Մինչ այդ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ հոնձնաժողովի նիստին ներկա 11 լրագրողից միայն մեկն է չեզոք, մնացած 10-ը ընդդիմադիր են, ինչին դժգոհություն հայտնեց լրագրողը։

«Մյուս անգամ նիստի ժամանակ չհամարձակվեք արձագանքեք պատգամավորին»,-լրագրողին դիմեց ՔՊ-ական պատգամավորը։

Ալեքսանյանն ասաց, թե գնահատական է տվել լրատվականին, և այն վիրավորանք չէ։

Անդրանիկ Քոչարյանն էլ դիմեց լրագրողներին. «Դուք իրավունք չունեք արձագանքել, ուշադիր լսեք և գնացեք խմբագրություն արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել, կամ՝ լավ... Դուք շատացաք դարձաք անթիվ անհամար»։ 

 Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «Հա կարանք ձեզ լիքը բան ասենք», և հավելեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցներին ֆինանսավորում են և պահանջում ընդդիմադիր լինել։

ՔՊ-ական պատգամավորը դիմեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ հորդորելով չափը ճանաչել։

«Ում որ ծառայում են,նրանք էլ «պաստուպիծ են լինում»,- ասաց Ալեքսանյանը, ինչը նորվ րդովմունքի ալիք բարձրացրեց ներկա լրագրողների մոտ։ 

Տեսանյութը՝ քիչ անց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուրս եկեք նիստերի դահլիճից. Բախում լրագրողների հետ ԱԺ-ում