Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԿ-ն ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն
Քննչական կոմիտեն ստացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու միջնորդություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- նշեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելքը խափանման միջոց։ Գարեգին Երկրորդը ստացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիար Իլիա II-ի հուղարկավորությանը մասնակցելու հրավեր։ Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտնել է, որ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ TV Pirveli-ի հաղորդմամբ, մետրոպոլիտի խոսքով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան՝ մասնակցելու հուղարկավորությանը։
Իլիա Բ-ն կհուղարկավորվի մարտի 22-ին։