2021 թ-ին էլ Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց քանի պատերազմ բերեց. Վարդանյան
Քաղաքական
17:36 20/03/2026
Հայաստան

2021 թ-ին էլ Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց քանի պատերազմ բերեց. Վարդանյան

«Հանրությանը մենք ուղղակի պետք է հիշեցնենք իրականությունը՝ եթե Փաշինյանը մի բան է ասում և այն իսկապես կա, ուրեմն իրականությունը դրա հակառակն է։Ես հիշեցնեմ, որ 2021 թվականին էլ Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, դրանից հետո քանի՞ պատերազմ, է տեսել մեր ժողովուրիդը, դրանից հետո էթնիկ զտում ենք տեսել»,- ԱԺ–ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ չմտնելու մասին իշխանության կանխատեսումներին՝ Նա հարց հնչեցրեց, թե չի հասկացել՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան մտնելու խնդիր ունի՞, թե՞ հաջորդ իշխանությունն է, որից Փաշինյանը զգուշացնում են ժողովրդին և ասում են, որ «Գյումրի 2» է ուզում անի։ 

«Հիմա մենք «Գյումրի 2» ենք անելո՞ւ, թե՞ խորհրդարան չենք անցնելու, մի հատ կարո՞ղ են կողմնորոշվել։ Եթե «Հայաստան» դաշինքը խորհրդարան չի անցնում, եթե քաղաքական դիակներ ենք, ուժ չունեցող ենք, իրենց հայտարարությունների 90% ինչի են վերաբերում մեզ»,- ասաց վարդանյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ հետախուզության ծառայության զեկույցում ևս արձանագրված է, որ Ադրբեջանն է պահանջում փոխել ՀՀ սահմանադրությունը։ 

«Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, եթե Հայաստանի դիվանագիտական կորպուսը կենտրոնացած լիներ չեզոքացնելու ադրբեջանական պահանջները ու չուզենար հասնել այնտեղ, որ մենք Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխեինք, ուղղակի բանակցային սեղանին պետք է այդ հարցը բարձրաձայներ և ասեր, որ երկու կողմերում էլ եթե խնդրահարույց անգամ բաներ կան, այդ պահանջները ուղղակի դեկլարատիվ են արտահայտված են հռչակագրում, կարող են այդպես էլ մնալ սահմանադրությունում և այդպես էլ մնալ որևէ փոփոխություն չկա, իսկ եթե իրենք տեսնում են խնդրահարույց, նույնչափ խնդրահարույց է նաև Ադրբեջանի Սահմանադրությունը, ու այդ դեպքում Ադրբեջանն էլ պիտի փոփոխի»- ասաց Վարդանյանը։

 նա խնդրահարույց համարեց այն, քանի որ 700.000 մարդ պիտի գնա և «այո» ասի Ալիևի սահմանադրությանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները վերածում է սահմանադրական հանրաքվեի, Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու, ուրեմն մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերները ու ասենք, որ հունիսի 7–ի ընտրությունները Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են, ու ոչ է պետք ասել»,- ասաց Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2021 թ-ին էլ Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց քանի պատերազմ բերեց. Վարդանյան