Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչո՞ւ են ուղևորներին դուրս հանել մետրոյի գնացքից. Պարզաբանում
«Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում»,-հայտնում է Երևանի Մետրոպոլիտենն ու մանրամասնում, որ այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
«Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության»,-նշում են Մետրոպոլիտենից։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ մետոյի Գործարանային կայարանում գնացքի ուղևորներին վագոններից իջեցրել են ինչ-որ խնդրի պատճառով։