CPS-ը հերքում է
Տնտեսություն
14:08 21/03/2026
Հայաստան

CPS-ը հերքում է

Ս․թ․ մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ» վերտառությամբ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։

CPS» ընկերությունը տարածել է հերքում, որտեղ նշված է. 

««CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից։                               

Ընկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և գործընկերներին, լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք հերքել և հեռացնել տվյալ նյութը՝ զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից։

«CPS» ընկերությունը շարունակելու է գործել թափանցիկության, վստահության և բարձր որակի ապահովման սկզբունքներով՝ վայելելով իր գործընկերների և հաճախորդների վստահությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
CPS-ը հերքում է