ԵՄ-ն մտադիր է հետաձգել ռուսական նավթից հրաժարվելու արգելքի որոշումը
Քաղաքական
10:26 21/03/2026
Աշխարհ

ԵՄ-ն մտադիր է հետաձգել ռուսական նավթից հրաժարվելու արգելքի որոշումը

Եվրամիությունը  կարող է հետաձգել ռուսական նավթից հրաժարվելու որոշումը Մերձավոր Արևելքից մատակարարման խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Ռուսական գազի փուլային հրաժարման պլանավորված որոշումը հիմնված էր այն սպասումների վրա, որ ԵՄ-ն կկարողանա ավելի շատ մատակարարումներ ստանալ Մերձավոր Արևելքից և Միացյալ Նահանգներից։ Աճում է ռիսկը, որ ռուսական նավթի մատակարարման պլանավորված արգելքը կհետաձգվի»,-գրում է աղբյուրը։

Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ էներգամատակարարման երկարաժամկետ ձախողումը կհանգեցնի եվրոգոտում գնաճի աճի մինչև 6.3%: Հնարավոր է տնտեսության կարճաժամկետ անկում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական Միության դիրքորոշումը ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ անվանել է «խելագարություն» և ասել, որ Եվրոպան «չի գոյատևի» առանց դրա, հաղորդել է Telex-ը մարտի 20-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նիստից հետո։

Օրբանը նշել է, որ ԵՄ-ն «անպայման կարիք ունի ռուսական նավթի»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ-ն մտադիր է հետաձգել ռուսական նավթից հրաժարվելու արգելքի որոշումը