«Հրապարակ». Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրություններ չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում
Օրվա մամուլ
08:47 21/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրություններ չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է` ներկուսակցական ընտրություններից հետո 3 ՔՊ-ականի են հանել ցուցակից՝ Կարեն Գրիգորյանին, Դավիթ Դանիելյանին, Հայկ Ավագյանին: Մեր աղբյուրներն ասում են, որ թեպետ այլ կասկածյալներ էլ կան, բայց աղմուկն իրենց օգտին չէ, և որոշել են գործընթացը չշարունակել: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրությունները չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում։

Ի դեպ, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից․ նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում՝ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների և ասել` ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ կընտրես»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրություններ չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում