Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». «Ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երևանում չեն իրականացնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երևանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երևանի վարչական շրջանները շատ են, և չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երևանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, և չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։
Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», և եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղևորները պատրաստվում են այցելել Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում