18-ամյա վարորդը «LiXiang»-ով անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվելով հանդիպակած գոտու երկու մեքենայի,վիրավորը մահացել է
Հասարակություն
19:18 22/03/2026
Հայաստան

18-ամյա վարորդը «LiXiang»-ով անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվելով հանդիպակած գոտու երկու մեքենայի,վիրավորը մահացել է

Մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Էրիկ Պ․-ն իր վարած «LiXiang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչ խոտածածկի վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Սուրիկ Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է 48-ամյա Ելենա Բ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։

«Վթարի հետևանքով վարորդներից Սուրիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
18-ամյա վարորդը «LiXiang»-ով անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվելով հանդիպակած գոտու երկու մեքենայի,վիրավորը մահացել է