«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա, ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ դպրոց. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն
12:28 22/03/2026
Հայաստան

«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա, ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ դպրոց. Մեսրոպ Մանուկյան

«Երկու շաբաթից ավելի է ինչ 181 հիմնական դպրոցի և «Սեբաստացի» կրթահամալիրի մեջտեղով հոսում է վթարված կոյուղաջրերի «գետ»»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասում է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

 Պարոնա՛յք Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան Ձեր համար նորմա՞լ է այս պատկերը։

Դուք թքած ունե՞ք, մեր երեխաների առողջության վրա։

Պետական հանակարգը չպետք է «իմպոտենտ» լինի,  «Վեոլիա Ջուրը» կամ չի կարողանում խնդիրը լուծել կամ «ֆրանսիական» ընկերություններին ամեն ինչ կարելի, բա «պետական չինովնիկներ» Դուք անելիք չունե՞ք

«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա ! Ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ  դպրոց։

Երևանում՝ 4000 աշակերտներ ունեցող դպրոցների միջնամասում, շուտով կոյուղաջրերի «հրավառություն» կլինի . . .

Սրանք չեն սիրում Երևանցիներին ու «մուռ» են հանում . . .»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա, ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ դպրոց. Մեսրոպ Մանուկյան