Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի համար այս խիստ ծանր շրջանում որոշում եմ կայացրել. Անուշ Միրզոյան
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի քաջարանցիներ, Հայաստանի համար այս խիստ ծանր շրջանում որոշում եմ կայացրել․ միացել եմ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»»,-ֆեյսբուքյան տեսանյութով հայտնեց սյունեցի Անուշ Միրզոյանը՝ հավելելով.
«Իմ աչքերի առջև է խարխվել Սյունիքի անվտանգությունը։
Մենք անելու ենք հնարավոր ամեն բան, որ օր առաջ մեր երկիրը հանենք այս վիճակից, որ այլևս թույլ չլինենք։
Հարգելի հայրենակիցներ, սիրելի քաջարանցիներ, չհուսահատվեք երբեք, ամեն բան լավ է լինելու։
ՀՀ-ի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»;