Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, ուղղակի տեղեկացնում է՝ քանի Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, չեն պատրաստվում ստորագրել. Միրզոյան
Քաղաքական
13:23 23/03/2026
Հայաստան

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, ուղղակի տեղեկացնում է՝ քանի Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, չեն պատրաստվում ստորագրել. Միրզոյան

«Հայաստանը և բանակցությունների ընթացքում՝ փակ դռների հետևում, նաև հրապարակային, հանրային մի շարք առիթներով ասել է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց, տարածքային հավակնությունների տանող որևէ պնդում չկա»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և  արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Արարատ Միրզոյանը։ 

Նա նշեց, որ Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ Հայաստանի նկատմամբ  չկա, բայց այլ բան կա, ինչը չեն թաքցնում. «Երբ մենք ասում ենք՝ մենք չենք կարող Հայաստանի սահմանադրությունը քննարկել ձեր հետ, սա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, իրենք ասում են՝ շատ լավ,  դա մենք չենք բանակցում, չենք պահանջում, ձեր ներքին գործն է, ուղղակի տեղեկացնում ենք՝ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք  պատրաստվում ստորագրել։ Սա ընդունում ենք ի գիտություն, ասում ենք՝ լավ, ափսոս։

Այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացնումները բաժանվում են և չեն համընկնում իրար։ Եթե համընկնեին, ստորագրած, գուցե վավերացված կլիներ համաձայնագիրը»։

«Հետևությնն այն է՝ արձանագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցել ու բանակցում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ վերաբերելի որևէ հարց։

Դա Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների առարկա և թեմա չէ։ Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու կամ սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին խոսել ենք 2018 թվականի հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո։ Դա մեր օրակարգն է»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, ուղղակի տեղեկացնում է՝ քանի Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, չեն պատրաստվում ստորագրել. Միրզոյան