Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամբողջական նյութում որևէ ճշմարտացի կամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն չկա․ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է․
«Ի պատասխան լրագրող Վահե Մակարյանի՝ Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ վերնագրով հրապարակման տեղեկացնում եմ, որ տվյալ նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Սա այն եզակի դեպքերից է, որ ամբողջական նյութում որևէ ճշմարտացի կամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն չկա։
Անկեղծորեն զարմանալի է, պրոֆեսիոնալի համարում ունեցող Վահե Մակարյանը փորձել է խիստ հավաստի ու աներկբա ճշմարտության տեղ սղղացնել ուղղակի շարքային մի բամբասանք։ Կրկնակի ցավալի է, որ վերջինս անգամ նվազագույն փորձ չի կատարել այդ «տեղեկատվությունը» ճշտելու ուղղությամբ, ինչի հնարավորութունը մշտապես ունեցել է և ուներ նաև այս դեպքում։
Վստահեցնում եմ լրատվամիջոցների իմ բոլոր գործընկերներին, որ միշտ պատրաստ եմ տրամադրել սպառիչ և ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի հետագայում խուսափենք նման որակի հրապարակումներից»։
Լրագրողի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանը, որ պայմանավորվել էին միասին մեկ ցուցակով մասնակցել ընտրություններին, տևական ժամանակ է` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Ըստ նրա՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած ՀՀՄ համագումարից մեկ ամիս անց դեռ որևէ հայտարարություն չկա ոչ Միհրան Պողոսյանի ու նրա թիմի կողմից, ոչ Ծառուկյանի կողմից: