Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ․ Թանդիլյան
Քաղաքական
20:10 23/03/2026
Հայաստան

Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Կես տարի է, մեզ հետ չէ մեր լավագույն ընկերը՝ Վալոդյա Գրիգորյանը։

Եվ այս կես տարվա ընթացքում իրավապահ համակարգը, որպես իշխանության կամակատար, պարտակում է սպանության ամբողջական բացահայտումը։ Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ։ Այլևս ակնհայտ է, որ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու, և իշխանափոխության համար մեր պայքարը նաև մեր ընկերոջ սպանության բացահայտման համար է։

Արդարությունը վերականգնվելու է, և բոլոր մեղավորները կրելու են արժանի պատիժ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտ է, որ Վալոդյայի սպանության գործում կան պատվիրատուներ, աջակիցներ, տեղեկացվածներ․ Թանդիլյան