Որոշակի տարեթվի համագործակցել եմ ԱԱԾ-ի հետ. Արարատ Միրզոյան
Քաղաքական
15:37 23/03/2026
Հայաստան

Որոշակի տարեթվի համագործակցել եմ ԱԱԾ-ի հետ. Արարատ Միրզոյան

«Հիբրիդային հարձակում նշանակում է Հայաստանի դեմ խառնածին  գործողություններ, կարող է լինել ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ և այլն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ այսպիսի  հարձակումներ միանշանակ Հայաստանի դեմ արվում է մի մասը  լրատվամիջոցներով գիտակցաբար կամ պատահաբար՝ լուր է, տարածելու անհրաժեշտություն են տեսնում։ Ըստ Միրզոյանի, հիբրիդային հարձակումների մեծ մասը սուտ տեղեակատվության  տարածման մասին է։

«Կարո՞ղ է սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել կոնկրետ մի երկիր։ Այո, տարվում է։ Մի պատերացրեք կենտրոնացված մի գրասենյակ կամ բարձրագույն իշխանություն, որտեղից կազմակերպվում ու կառավարվում է։

Կարո՞ղ եք տեսնել ռուս պատգամավորներ, որոնք  Հայաստանի ինքնիշխանության, օրինական ընտված իշխությունների դեմ ասում են բաներ, որոնց իրավունքը չունեն, քանի որ ներքին քաղաքականությանը խառնվել է։ Կարող եք տեսնել նման բաներ տարբեր պաշտոնյաներից, փորձագիտական շրջանակներից։

Հետևաբար, սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է։ Աշխարհի մի մասում կա կուտակված փորձը։ Ինչո՞ւ չհարցնել, չեմ հասկանում։ Կան շրջանակներ, հենց Եվրամիություն բառը լսում են, խրտնում են, չոքերները թուլանում են, մտածում են՝ եկել են մեզ կուլ տալ, կտրել դարավոր բարեկամական էն մի կապը։ Ասենք՝ այդ խումբը գար Մադագասկարից, այդ ռեակցիան չէր առաջանի»,- ասաց Ա. Միրզոյանը։

Անդրադառնալով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթղթին, Արարատ Միրզոյանն ասաց. «Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ինձ որպես  կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար՝ փորձագիտական  աջակցության։ Ես, լինելով ընդդիմադիր գործողություններին ակտիվ մասնակցող քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությանների մասին չէ,  սա Հայաստանի մասին է, պետական ինստիտուտ է, հարցն էլ, որտեղ իմ աջակցություն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, համաձայնվել եմ այդ հարցում իրենց որպես փորձագետ օգտակար լինել։ Կարճ ժամանակ անց՝ համագործակցությունն ավարտվել է»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշակի տարեթվի համագործակցել եմ ԱԱԾ-ի հետ. Արարատ Միրզոյան