Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ»,-Սյունիք կատարած այցից տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասվում է. «Սահման պահող մեր հայրենակիցներին ներկայացրինք Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագիրը։
Տնետուն գնացինք, շփվեցինք մեր հայրենակիցների հետ, հասկացանք, որ բոլորն ուզում են անառիկ սահման, պաշտպանված երկինք, ապահով կյանք։
Մեր այցերը շարունակական են լինելու, սիրելի հայրենակիցներ»։
Դավիթբեկցիների հետ հանդիպման ժամանակ Միքայելյանն ասաց.« Գիտակցում ենք մի պարզ բան, որ գյուղը չեղավ՝ քաղաք չի լինելու...Գյուղը պետության պահողն է... Մենք մինչև հիմա ինչ ասել ենք՝ արել ենք, Ուժեղ Հայաստան լինելու է»։