Արցախցիները գնացել են Կոռնիձոր, նկարվել Արցախի ֆոնին, ԱԱԾ-ն առգրավել է հեռախոսները. Ահազանգ
Իրավունք
14:49 23/03/2026
Հայաստան

Արցախցիները գնացել են Կոռնիձոր, նկարվել Արցախի ֆոնին, ԱԱԾ-ն առգրավել է հեռախոսները. Ահազանգ

Օրեր առաջ երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի՝ Հակարի կամրջի ֆոնին՝ ցանկանալով իրենց կարոտն առնել։

«Մի քանի լուսանկար են արել, տեսագրություն, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից, փաստացի զրկել են նրանց ազատությունից, փաստացի առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից, մոտ 1-2 ժամ հետո տեղափոխվել են ստիկանական բաժանմունք՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,ահազանգում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ոստիկանությունում նրանց նախազգուշացում են հայտնել, նրանց հեռախոսները խուզարկել են առանց դատարանի որոշման։

«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառը, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։ Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով ասում է՝ դե եթե կարոտ էիք քաղում, հենա գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- հայտնել է Երիցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցիները գնացել են Կոռնիձոր, նկարվել Արցախի ֆոնին, ԱԱԾ-ն առգրավել է հեռախոսները. Ահազանգ