Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հա. Մինչև ընտրության օրը թեկնածուների՝ պաշտոնի հասնելու համար ելույթներ ունենալը, ընտրություն ունենալու հնարավորությանը հավատացողները զարմացնում են ինձ։
Ութ տարի նիկոլ ու նիկոլություն տեսնելու, լսելու ու ամենատարբեր ոճերի՝ լավն էլ, իրականն էլ Կրկնողները ու Քննարկողները ախր Ութ տարի ապրում են իբր հականիկոլություն, կամ էլ պռոնիկոլություն ասելով ու ասելով ու ասելով...
20 թվականի նիկոլական ընտրություններին մասնակցողները ինձ ու ընկերներիս որ զարմացրեցին ու զայրացրեցին, ընտրություններից հետո, որին չուզելով, բայց զարմացածներս ընդդիմության ալիքը խղճալով ու ստիպված ընտրել են/ենք այդ ընդդիմությանը, նիկոլի հետ դրեցին/դրեցինք ընդդիմությանը փաստորեն։ Հետ. Դեմ է, ինչ է՝ դա հետ է կոչվում, մեկ է։
Դրանից վեց տարի անցավ ու Կրկին, ախր՝ Կրկին մտնում են նիկոլի հետ ընտրությունների, երեկվանից, այսօրվանից այն մտքերը հնչեցնելով, թե նիկոլն իրականում այնքան վատն է, որ իր նմանների ընտրությամբ անգամ 26 թվին չի ընտրվի։
Սուտ է։
Իրականության չընկալո՞ւմ է։
20 թվի կրկնություն է։
Ինչն է փոխվել նիկոլի գործերից վեց տարում իբր ավելի վատ, եթե մինչև 20 թվի ընտրություն նիկոլն արդեն իրեն ցույց էր տվել։ Նիկոլականներն էլ։
Մի գնացեք ընտրությունների,- արդեն կրկնում եմ ես։
Իսկ դուք այլակրկինն եք Կրկնում եք 20-ականի ընդդիմականության ընկալումներդ՝ մոռանալով յուրահատուկ պարտության փաստը։
Մինչև ընտրությունները հանեք նիկոլենց՝ ոչ ամեն օր մի-մի մայր ու որդի գնահատելով։
Բոլորին չե՞ք տեսնում միաժամանակ։
Միաժամանակության ու միասնականության ուժ չունենալով ինչպե՞ս եք հաղթելու ընտրությունները, որը ով էլ ինչքան էլ ընտրի, արդյունքը նիկոլներն են «հաշվելու»։
Նրանք, ովքեր դեմ էին ընտրություններին ու կողմ հականիկոլներին, էլի սկսել են ընտրության գնացողներին գերազանց գնահատել։ Ստիպված։ 20-ականի պես։
Ես այս անգամ չեմ միանա ձեզ։ Զարմանք այնքան չեմ ապրելու, որը զայրույթս պարտկի։
Ընտրությունն այսօր է ու մինչև ընտրության օրը։
Հասկանու՞մ եք ինչ եմ ասում, հասկանու՞մ եք իրական գալիքը։
Այսօր փաստացի յոլա եք գնում ձեր տեսածի հետ։ Հա՝ նիկոլի ու նիկոլության որկրակալության փաստի հետ։
Ու ի՞նչ է դա դարձնում ընտրությունը նրա ու նրանց ընտրած օրում։
Ոսկանյան Անահիտ
Հ.Գ.- Ինչպես զոհված հերոսների անունից դուք էիք շարադրություն հնարում ֆբ-ում, երեկ մետրոյում իր ճշմարտացիությունը ցույց տված մորը իր որդու հետ ի վերջո ֆբ-յան նկարային փոխած ֆուկուսներով սկսեցիք տարածել։ Հա, դա ինչու՞։