Ոսկու գները մասնակի վերականգնվել են Թրամփի հայտարարությունից հետո
Տնտեսություն
17:57 23/03/2026
Աշխարհ

Ոսկու գները մասնակի վերականգնվել են Թրամփի հայտարարությունից հետո

Այսօր առավոտյան ոսկու գները մասնակի վերականգնվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու պլանները հինգ օրով հետաձգելու մասին։

Առավոտյան մեկ ունցիայի գինը նվազել է ևս 3%-ով՝ հասնելով $4,350-ի։

Չնայած պատերազմական սպառնալիքներին, ոսկու գինն արդեն 9-րդ օրն է, ինչ նվազում է։

Իրավիճակը հատկապես  թեժացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Նա հայտնել է, որ 5 օրով հետաձգում է Իրանի ուժային կենտրոններին հարվածելու որոշումը՝ նշելով, թե Թեհրանի հետ «արդյունավետ բանակցություններ» են ընթանում։ Սակայն Իրանը կտրուկ հերքել է այս լուրը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոսկու գները մասնակի վերականգնվել են Թրամփի հայտարարությունից հետո