Անբարոյականը տեղովդ ես, քեզ հանգիստ պահի, անասուն. ԱԺ-ում կրքերը թեժացան
Քաղաքական
17:28 24/03/2026
Հայաստան

Անբարոյականը տեղովդ ես, քեզ հանգիստ պահի, անասուն. ԱԺ-ում կրքերը թեժացան

«Այս ամենը մեզ հետ փորձում են անել մի ավտոբուս անհայրենիք, անհավատները և շատ վաղուց արդեն ժամանակն է, որ իրենք վերցնենն իրենց թուրքական այդ նշաձողը և  անհետանան ՀՀ-ի ու հայ ժողովրդի կյանքից»,- ԱԺ հատարարությունների ժամին իր ելույթն ավարտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Փաշինյանը խոսում էր Արցախի հարցում նշաձողն իջեցնու մասին, արդյունքում հանձնեց Արցախը, իսկ այսօր սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելով խոսում են ՀՀ ինքնիշխանության նշաձողն իջեցնելու մասին։

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Անհայրենիքները պետությունից գողացողներն են, դրանց մեջ էլ, ոնց որ թե, ընտանիքի անդամ ունեք»։

Աննա Մկրչյանն անբարոյական անվանեց ՔՊ-ական իշխանության ղեկավարների քայլերը։

ՔՊ-ական պատգամավորուհիներից մեկը արձագանքեց. «Անբարոյականը տեղովդ ես, քեզ հանգիստ պահի»։

Մկրտչյանը պատասխանեց «Անասուն, դու քեզ հանգիստ պահի»։

«Տիկին, Մկրտչյան խնդրում եմ ձեր դաստիարակության մակարդակն ամեն անգամ այստեղ ցույց մի տվեց... Ոնց որ ձեր չափերը շատ եք անցնում, ձեր չարությունն ու ատելութունն էլ ձեր մեջ պահեք»,- հայտարարեց Արշակյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անբարոյականը տեղովդ ես, քեզ հանգիստ պահի, անասուն. ԱԺ-ում կրքերը թեժացան